Մեր թիմը

Մասնագիտական կրթությունն
ապահովում են`

Լևոն Տաքսիլդարյան

ՄՈՆՏԱԺԻ ՌԵԺԻՍՈՐ​

 

Ողջույն, ես Լևոն Տաքսիլդարյանն եմ, մասնագիտությամ՝մոնտաժի ռեժիսոր: Մեդիա ոլորտում եմ արդեն ավելի քան 15 տարի: Մոնտաժում եմ գովազդային հոլովակներից՝ մինչև վավերագրական ֆիլմեր։
Իմ աշխատանքներում ներկայացվել են կոնֆլիկտային երկրների փոխհարաբերությունները, պատերազմն ու նրա հետեւանքները, մարդկային պատմություններ, բնապահպանական խնդիրներ եւ այլն։
Հրավիրվել եմ բազմաթիվ վարպետաց դասերի, դասավանդել եմ մարզերի լրագրողներին:
Մեծ սիրով պատրաստ եմ կիսվել իմ գիտելիքներով։

կինոօպերատոր

Ողջույն, ես Արթուր Օրդոյանն եմ, մասնագիտությամբ` կինոօպերատոր: Ավարտել եմ Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտը: Արդեն 10 տարի է  աշխատում եմ մեդիադաշտում, նկարահանում եմ  տեսահոլովակներից մինչև վավերագրական ու խաղարկային ֆիլմեր։ Կուտակել եմ հմտություններ, որոնք պատրաստ եմ փոխանցել Ձեզ։ Եթե ուզում եք սովորել աշխատել տեսախցիկի հետ, առաջարկում եմ միանալ իմ դասընթացներին։

Արթուր Օրդոյան

Կարապետ Սահակյան

Լուսանկարիչ

Ողջույն, ես Կարապետ Սահակյանն եմ՝ վավերագրող (դոկումենտալիստ)  և ճանապարհորդային լուսանկարիչ, աշխատանքային 11 տարվա փորձառությամբ ։ 

Իմ աշխատանքները ներկայացնում  են պատերազմի, ներգաղթի և մարդկանց իրավունքների խնդիրները, որոնք հանրայնացվել  են աշխարհի առաջատար լրատվամիջոցների կողմից։

 Աշխատանքներս ներկայացվել են հետևյալ ցուցահանդեսներում՝

«Attic» պատկերասրահ/Հունաստան, «Myro» պատկերասրահ/Հունաստան, «Ձեն» փառատոն/Հայաստան, «Բուրո» միանձնյա ցուցադրություն/Հայաստան, «Արարատ» կոնյակի թանգարան/Հայաստան․

շարժական անիմատոր

Ողջույն, Ես Ստեփանն եմ։ Արդեն ավելի քան 7 տարի է,  ինչ ես շրջում եմ շարժական գրաֆիկայի (Motion Graphics) ֆանտաստիկ աշխարհում և պատրաստ եմ կիսվել իմ  գիտելիքներով քեզ հետ։ Միասին մենք կհասկանանք ՝ որն է արվեստի և մասնագիտության սահմանը,  ինչպես համադրել այդ երկուսը։

Ստեփան Ղազարյան

Մարտին Հովհաննիսյան

Android ծրագրակազմի ինժեներ (Android Software Engineer)

Բարև, ես Մարտինն եմ։ Ունեմ շուրջ 4 տարվա աշխատանքային փորձ Անդրոիդ հեռախոսների համար ծրագրային հավելվածների մշակման ոլորտում։ Աշխատել եմ մի շարք համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպությունների հետ։ Մշտապես հետևում եմ  տեխնոաշխարհի անցուդարձին,  կատարելագործում եմ հմտություններս։

Մեծ սիրով պատրաստ եմ ձեզ հետ կիսվել փորձով։ Ձեզնից կպահանջվի հետաքրքրվածություն և պարտաճանություն, իսկ ես կապահովեմ գիտելիքի և ծրագրավորման սկզբունքների մատչելի ու համակարգային մատուցում։